Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին ՏԱՍՍ-ին ասել է, որ Իսրայելը մտադիր չէ վերականգնել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում ջրամատակարարումը, քանի որ բնակիչներն այնտեղից տեղափոխվում են հարավային շրջաններ։

Նրա խոսքով՝ շրջանի հարավային հատվածին ջուր է մատակարարվում։ Դեսպանը նշել է, որ տարածաշրջանի հարավային մասի մատակարարումը վերականգնվել է, քանի որ Իսրայելը չի ցանկանում, որ «այնտեղ ծանր հումանիտար ճգնաժամ լինի»։

«Հիշում եք, մենք հյուսիսային հատվածի բոլոր բնակիչներին կոչ ենք արել տեղափոխվել հարավ։ Եվ այդ պատճառով, որպեսզի հարավում հավելյալ խնդիրներ չառաջանան հյուսիսից տարհանված խաղաղ բնակչության համար, մենք որոշեցինք ջուր մատակարարել այնտեղ»,- ասել է Ալեքսանդր Բեն Ցվին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել