Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հայտնի մարդ ունի իր երկրպագուների բանակը, որոնք հետևում են նրա ամեն մի քայլին, կրկնօրինակում նրա շարժուձևը, հագուկապը և այլն: Հայաստանյան հայտնի դեմքերը նույնպես բացառություն չեն այս հարցում:

FashionYan-ն այսօր որոշել է անդրադառնալ աստղային ոճի անբաժանելի մաս կազմող աքսեսուարներին՝ զարդերին: Որքանո՞վ են դրանք աստղային հայ հայտնիների պարագայում և արդյո՞ք արժանի են կրկնօրինակման. պարզիր հենց հիմա!

nazenihovhannisyan

Կարելի է վստահ ասել՝ Հայաստանի ամենավառ հաղորդավարուհին հիմնականում մեծ զարդերի, այն է՝ ականջօղերի սիրահար է: Տարբեր միջոցառումների, ինչպես նաև  աշխատանքի ժամանակ, նրան կարելի է տեսնել հսկայական ականջօղերով, որոնց հետ նա չի մոռանում որևէ նուրբ թևնոց կամ ժամացույց կրել:

5nazeni

Սիրուշո

sirusho

Ի տարբերություն Նազենիի` երգչուհի Սիրուշոն, կարծես, այդքան էլ չի սիրում մեծ ականջօղեր: Սիրուշոյին հաճախ կարելի է տեսնել մեծ վզնոցներով, ապարանջաններով, մատանիներով: Ընդ որում՝ նա սիրում է միաժամանակ մի քանի մատանի ու թևնոց կրել:

sirusho

Լիլիթ Հովհաննիսյան

lilithovhannisyan

Դժվար է ասել, թե երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հատկապես ինչ տեսակի զարդերի սիրահար է, քանի որ նա միշտ փորձարկումներ է անում, և չես իմանում՝ տվյալ զարդը օրիգինալության ու տարբերվելու համա՞ր է, կերպարը լրացնելո՞ւ, թե՞ այն իսկապես Լիլիթի ճաշակով է: Այդուհանդերձ, Լիլիթը նույնպես հիմնականում մեծ ականջօղեր է կրում:

lilitik

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել