Իսկ Սերժ Սարգսյանը սխա՞լ բան է ասել, թե՞ նրա հայտնած ճշմարտությունն է հենց պատճառը, որ նիկոլականներին ստիպել է ոռնալ ամբողջ ուժով ու ջանալ հակառակն ապացուցել:
Նիկոլը, իհարկե, պերճախոս էր ԵԽ-ում, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև թշվառ անասելի, քանի որ ասել է այնպիսի բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Կա՞ այնպիսի մեկը, ով, ձեռքը դնելով խղճին, կարող է պնդել, թե Նիկոլի իշխանության օրոք երբևիցե Հայաստանում ռեալ ժողովրդավարություն է եղել. 2018-ին տեղի ունեցած իշխանութան բռնազավթման հաջորդ իսկ րոպեից Հայաստանում ժողովրդավարության հոգեվարքը սկսվեց, և հատկապես պատերազմից հետո այն առհաարակ փոշիացվեց: Հիմա հարց է առաջանում՝ եթե կամայական մի բան գոյություն չունի, ապա ինչպե՞ս է այն ինչ-որ մեկին անվտանգություն երաշխավորելու: Սարգսյանի ասածը ահա սա էր՝ բխած ներկայիս անհրապույր իրողություններից:
Մյուս կողմից՝ նիկոլական «զբռոդի» այս վայնասունը պարզ վկայությունն է այն բանի, որ Նիկոլն իրականում սարսափում է Սերժ Սարգսյանից, նրա ծանրակշիռ խոսքից ու հնարավոր գործողություններից: Այդ գործողությունների հանդեպ վախն է, որ ստիպել է Նիկոլ քարոզողներին խիստ հուզվել ու ներվերից եղունգները կրծել. հակափաստարկներ չունեն, դրա համար էլ լեզվին են տվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2376
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



