ArmLur.am-ը գրում է.
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Զրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները:
Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսերի մասին խոսելիս Բայրամովը նշել է «Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1307951/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել