Սաուդյան Ալ-Նասր թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իրանում սպառնում է մտրակի 99 հարվածի պատիժ։ Այս մասին գրում է Index HR-ը։
Ֆուտբոլիստը թիմի հետ ժամանել է Թեհրան՝ տեղի Պերսեպոլիսի հետ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղին։ Այնուհետ մարզիկը հանդիպում է անցկացրել երկրպագուների հետ, որին մասնակցել է Ֆաթիմա անունով նկարչուհին։
Ըստ պարբերականի՝ իրանցի նկարչուհին ունի հաշմանդամություն և հանդիսանում է Ռոնալդուի մեծ երկրպագուն։ Ֆաթիմայի հետ շփվելիս ֆուտբոլիստը գրկել է կնոջն ու համբուրել՝ դրանով իսկ խախտելով երկրի խիստ օրենքները։
Index HR-ը հայտնել է, որ «Ալ-Նասրի» հարձակվողը Իրան վերադառնալու դեպքում պետք է պատժվի մտրակի 99 հարվածով։

Роналду грозит 99 ударов плетью за нарушение законов Ирана

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել