Armsport.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տեսքով։ Պատիժը կիրականացվի, եթե հարձակվողը կրկին այցելի Իրան։ Այս մասին հայտնում է Index HR-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման խիստ պատժի պատճառ է դարձել պորտուգալացու պահվածքը՝ Ռոնալդուն գրկել և համբուրել է իրանցի նկարչուհի Ֆաթիմային «Պերսեպոլիսի» հետ Ասիայի Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումից հետո՝ դրանով իսկ խախտելով երկրի ամենախիստ օրենքները։

Հարկ է նշել, որ Ֆաթիման սահմանափակ կարողությունների տեր անձնավորություն է և պորտուգալացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն․ հանդիպման ընթացքում նա ֆուտբոլիստին է նվիրել իր նկարներից երկուսը, իսկ պորտուգալացին շնորհակալություն է հայտնել՝ իր մարզաշապիկը նվիրելով աղջկան։ Սակայն հեռակա որոշում է կայացվել, որ պորտուգալացին պետք է տուգանվի մտրակի 99 հարվածով, եթե նա նորից Իրան վերադառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել