1in.am-ը գրում է.

Գերարագ երկաթգծային ճանապարհը՝ անգլիական մոբիլիզացիոն նախագիծը, կոչված է երկաթգծային հաղորդակցությունը հանել նոր մակարդակի: Այդպես են համարում Մեծ Բրիտանիայի կառավարությունում: 

Ավելի վաղ նախագիծը քննադատել էին խոշորագույն անգլիացի գործարարներն ու Բյուջետային միջոցների ծախսման կոմիտեն: Սակայն երկրի կառավարությունը դրա վրա խաղադրույքներ է իրականացնում: Համարվում է, որ նմանատիպ խոշոր նախագիծը կարող է խթանել տնտեսությունն ու զգալիորեն կրճատել երկրում գործազրկության ցուցանիշը: 

Բացի այդ, զգալիորեն կարող են շահել շրջանները: Գերարագ երկաթգիծը կմիացնի Հյուսիսային Անգլիան և Լոնդոնը: Նախագծի արժեքը գնահատվում է 125 մլրդ դոլար, որը շատերը համարում են չափազանց բարձր: Բացի այդ, կկառուցվեն բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչը կմեծացնի նախագծի վերջնական արժեքը երկու անգամ՝ վստահ են բրիտանացի փորձագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել