Հարցը Blognew.am-ի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողներից մի աղջիկ, ով ցանկացավ անհայտ մնալ:
Հարց
«Երբ ընկերություն էի անում մի տղայի հետ,և իմ հասկանալով ես նրան սիրում էի,ամեն ինչ անում էի նրա համար/նա էլ ինձ համար/,սակայն երկուսս էլ չէինք ցանկանում,որ որևէ մեկը իմանա մեր ընկերության մասին,քանի որ ժամանակին երկուսիս հետ էլ պատահել էր դեպք,որ մինչև իրար հանդիպելը ընկերություն ենք արել,այդ մասին շատերն են իմացել մեծ աղմուկ է բարձրացել, և արդյունքում ոչինչ չի ստացվել.այդ իսկ պատճառով որոշեցինք գաղտնի պահել...ամեն ինչ շատ լավ էր,հանդիպելու առիթը բաց չէինք թողնում/տարբեր քաղաքաներում էինք ապրում/... Մինչ իմանալը,որ ինքն արդեն սիրահարվել է և ընկերուհի ունի զանգերն սկսել էին կրճատվել և ամեն անգամ պատճառաբանում էր թե զբաղված է,բայց ես արդեն սկսել էի կասկածել../մեր ընկերության օրվանից իմ մեջ կորցնելու վախ կար/...ես այդ մասին իմացա պատահական...խոսալուց և ամեն ինչ պարզելուց հետո,ես հանգստացա,և այնպիսի տպավորություն ստեղծվեց իմ մոտ,որ ես չեմ էլ սիրել ուղղակի ես ինձ համոզել եմ,որ սիրում եմ,/ այսքանից հետո մենք դեռ շարունակում ենք մեր շփումը,/բայց որպես ընկերներ,ինքն արդեն նշանվել է/, բայց երբեմն ես ցանկություն եմ ունենում իրեն տեսնել,ուղղակի միայն որ կողքիս լինելու համար/երկար մտածելուց հետո հասկացա,որ այն մարդը չէ,ով պետք է իմ կողքին լինի,բայց միևնույնն է երբեմն ուղղակի ցանկանում է կողքիս լինի/ ինչ կարող եմ անել այդ զգացողությունից ազատվելու և լիարժեք ձևով որպես ուղղակի ընկեր վերաբերվելու և ընդունելու համար/չշփվել ընդհանրապես այդքան էլ հնարավոր չէ,որովհետև շատ հեռու ծանոթներ ենք,և առիթ լինում է հանդիպելու...ես միայն ցանկանում եմ ազատվել ներքին այդ զգացումներից/,որը լինում է երբ մենակ եմ լինում»:
Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Խանամիրյանը
Իսկապես դժվար է միանշանակ պատասխանել: Հասկանում եմ, որ այդ հարաբերությունների մեջ ինչ-որ կարևոր պահանջմունքներ է բավարարել, ցանկացել է մտերիմ հարաբերություններ ունենալ, կարևոր զգալ իրեն, ապահով, սիրված: Հասկանում եմ նաև, որ միայնակության զգացումն ու կարոտը դրդում է պարբերաբար հույսեր ու մտքեր ունենալ այդ տղայի հետ կապված: Երբ գրում է, թե ինչ կարող եմ անել, արդեն, կարծես կես գործ արած լինի,քանի որ շատ լավ գիտակցում է, որ ոչ թե իրականում սիրել է, այլ ուղղակի որոշակի պահանջմունքներ է բավարարել: Կարևոր է նմանատիպ կարոտի եվ մենակության զգացողության դեպքում գիտակցել, թե իրականում ինչ է ուզում, իրական ցանկությունները: Դա կօգնի տարանջատել և հասկանալ, թե ինչպես իրականում կարելի է բավարարել ներկա պահանջմունքները:.