Lurer.com-ը գրում է.
Իտալացի քահանա Ռենցո Դզոկան (Renzo Zocca) նվիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկին օգտագործված ավտոմեքենա` Renault 4: Ինչպես հայտնում է Сatholic News Agency-ն, նա դիմել է այդ քայլին, քանի որ ավելի վաղ պապը կոչ էր արել կաթոլիկ հոգևորականությանը ավելի համեստ լինել:
Դզոկայի խոսքերով` պապը երախտագիտությամբ ընդունել է ավտոմեքենան: Երբ քահանան շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, բերել է Renault-ն պապի նստավայրի մոտ, Ֆրանցիսկը անձամբ նստել է ղեկին և մեկնել մյուս նախատեսված հանդիպմանը:
Renault 4 ավտոմեքենան ունի 300 հազար կիլոմետր վազք. նշում է BBC News-ը: Այն հավաքված էր մոտ 20 տարի առաջ:
Դզոկա քահանան բացատրեց, որ ցանկանում էր նվեր անել Հռոմի պապին և գտավ, որ լավագույն տարբերակը կլինի իր հին ավտոմեքենան:
Renault 4-ը արտադրվել է 1961-1994 թթ: Դա քաղաքային ավտոմեքենաների ամենատարածված մոդելներից մեկն էր: Ընդհանուր առմամբ` վաճառվել է 8 մլն այդպիսի մեքենա: