Քաշաթաղի շրջանում ԵՊՀ-ի հիմնած պուրակներում ծառ տնկած, կենացներ խմած, իսկ այսօր լռող և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ԵՊՀ դեկանները, ամբիոնների վարիչները և այլ մանրումեծ գոյանքները երբեք չեն ներվելու և արժանանալու են երկրային ու երկնային ամենախիստ դատաստանին։ Իմ ու Ցոլակի «խուլիգանությանը» դեռ երանի եք տալու, մորթապաշտ սրիկաներ։ Գաղափարակից ընկերներիս հետ ամեն ինչ անելու եմ, որ դուք վռնդվեք համալսարանից ու կրթական համակարգից։
Հ․Գ․ Լուսանկարն արվել է 2010-ի մարտին Բերձորում և առանձնահատուկ թանկ ու հոգեհարազատ է Արցախում տարբեր տարիներին արված հազարավոր լուսանկարների շարքում։ Արցախի նվիրյալ Գուրգեն Մելիքյանի և համալսարանական ընկերների հետ ԵՊՀ-ի բակից բերված արծաթափայլ եղևնիներ ենք տնկում, հետևում՝ արդեն իսկ պղծված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/pfbid0bgDxJae7aYhw7B12BVNjxmz9Mg9ecG1MTAuaHJAnZUCFgDDkzuPPh9zuetrXYECol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել