Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100,480 անձ է ժամանել Հայաստան։

Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Դեռ կեսգիշերից մուտքի զգալի նվազում է տեղի ունեցել, և այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինտենսիվությունը խիստ նվազել է»,-ասել է Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել