1in.am-ը գրում է.

Tuttomercatoweb.com-ի փոխանցմամբ՝  Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասին:

 Ինչպես գիտեք, «Արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կասիլյասին դուրս էր թողել թիմի մեկնարկային կազմից, իսկ հիմա նույն կերպ է վարվում նաև Կարլո Անչելոտին:

 Իսպանական մամուլում շարունակվում են տարատեսակ տեղեկություններ շրջանառվել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի՝ ակումբային գրանցումը փոխելու մասին:

 Իկերը ցանկանում է տեղ ունենալ իր թիմի մեկնարկային կազմում, քանի որ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով նա կարող է պահեստայինների նստարանին մնալ նաև «Մունդիալ-2014»-ի ժամանակ:

 AS-ի փոխանցմամբ՝ դորտմունդյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Ռեալ»-ի ղեկավարության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել