Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:

Հայտնում են քաղաքապետարանից։

Երեկ ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:

Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել