«Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ իր հավատքի պատճառով ենթարկվել է հետապնդման, ևս մեկ անգամ դաժան էթնիկ զտման արշավի զոհ է:Թուրքիան և Ադրբեջանը աննկարագրելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մեկուսացում։ Սրանք նույն հայերն են, որոնց արմատներն այնքան խորն են այն հողում, որը նրանք անվանում են հայրենիք և որտեղ ապրել են սերունդներով։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, հայերին մեկնել օգնության ձեռք, որի կարիքն այժմ նրանք շատ ունեն, և հումանիտար միջանցք ստեղծել նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է», - նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել