
Hraparak.am-ը գրում է․
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նրանք իրենց պրակտիկ գործողություններում պետք է առաջնորդվեն այս սկզբունքով։ Այդ մասին կողմերը հայտարարել են», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը մանրակրկիտ կերպով քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
«Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային», - ասել է Զախարովան։