«ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի կառավարությունն առարկել է ԱՄՆ պատվիրակության այցին Բաքու, որի նպատակն էր ծանոթանալ նախընտրական իրավիճակին: Արդյունքում, այցը տեղի չի ունենա: Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում հոկտեմբերի 9 - ի նախագահական ընտրություններին ընդառաջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ և արդար ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի կամքը: Մենք կոչ ենք անում նաև Ադրբեջանի իշխանություններին հարգել խոսքի և հանրահավաքների անցկացման ազատությունները, օրենքի գերակայությունը` պատշաճ գործընթաց ապահովելով նախագահական ընտրապայքարից առաջ, ընթացքում և հետո: Ինչպես նաև մենք կոչ ենք անում իշխանություններին հեշտացնել ներքին և միջազգային դիտորդների կարևոր աշխատանքը»: Արդյո՞ք պետք է խանդավառվել ու ոգևորվել... Իհարկե, ոչ: Նման դիտարկումներ և հայտարարություններ շատ են եղել, բայց հենց ընտրվի Իլհամ Ալիևը, Օբաման անձամբ կշնորհավորի նրան, ընդունելության կարժանացնի... Այսինքն` սրանք ընդամենը ձևական խոսքեր են, մինչդեռ ԱՄՆ իշխանություններն անգամ ուրախանում են, որ Ադրբեջանը շարունակում է գլխավորել Ալիևը...



