Եգիպտացորենը շատ հին մշակաբույս է: Դրա ամենահին տնկիները հայտնաբերվել են Բեթ Քեյվ քարանձավում` Նյու Մեխիկոյի մոտակայքում: Դրանք 5600 տարեկան են:

Պերուում հայտնաբերվել են եգիպտացորենի հատիկներ, որոնք ամենայն հավանականությամբ 1000 տարեկան են:

Մեխիկոյի հնագույն դամբարաններից մեկում գտել են եգիպտացորենի թագուհու արձանիկը՝ ադուբուդիի նման գլխարկով:


16-րդ դարում Կորտեսը ներխուժեց Մեքսիկա և առաջին անգամ ծանոթացավ եգիպտացորենի հետ, որը ոչ միայն ացտեկների սննդակարգի գլխավոր մասն էր կազմում, այլև շատ կարևոր տեղ էր գրավում նրանց տոնակատարությունների ժամանակ: Ահա թե ինչպես են նկարագրում որոշ իսպանացի ականատեսներ. «Երիտասարդ կանայք պարում էին եգիպտացորենի պարը, նրանք կրում էին եգիպտացորենով զարդարված գլխարկներ, իսկ հագուստներին ամրացված էին եգիպտացորենի շարաններ…»

Հնում ադիբուդի պատրաստում էին մետաղե ամրակներով և երկար կողային բռնակով կավե ափսեներով, որոնք լինում էին տարբեր ձևերի, օրինակ կատվի կամ այլ կենդանու տեսքով, կամ ուղղակի նախշազարդված էին:


Եգիպտացորենը, ինչպես և հիմա, փքվում էր տաքացման և ձիթայուղի միջոցով: Օրինակ` եգիպտացորենի մի գլուխը դնում էին տաք յուղի մեջ և սպասում, մինչև որ բոլոր հատիկները բացվեն, դրանք դառնում էին փունջի նման, իսկ կանայք երեկոյան դրանցով զարդարում էին իրենց մազերը: Այս ձևով պատրաստված ադիբուդին օգտագործում էին նաև ուտելիքի մեջ:


Եգիպտացորենը նաև «պայթեցնում» էին հենց տեղում` ծակում էին, վրան ձեթ քսում և դնում կրակի կողքի ավազին` պարբերաբար պտտելով:


Ադիբուդիի կոմերցիոն պատմությունը սկսվեց 1880թ.-ին, երբ նրա մասին առաջին նշումները հայտնվեցին ԱՄՆ-ի գյուղատնտեսական փոստաթղթերում:

1885թ.-ին Չարլի Կրիտորզը ստեղծեց ադիբուդիի առաջին մեքենան, որը հենց սկզբից սկսեց կոչվել «պոպպեր»:

Այդ մոդիֆիկացված մեքենան որոշեցին տեղադրել հատկապես կինոթատրոնների մոտ: Իսկ Չարլի Կրիտորզը տեղաշարժման համար շատ հարմարավետ մեքենա ստեղծեց, որը կարելի էր տարբեր վայրերում դնել և հեշտությամբ տեղաշարժել:  

Ժամանակակից «պոպպերները» իրենց սկզբնական տարբերակից գրեթե չեն տարբերվում:


Տնային «պոպպերները» առաջին անգամ ստեղծվեցին 1925թ.-ին:  

1945թ.-ին Պերսի Սփենսերը հայտնաբերեց, որ հում եգիպտացորենը միկրոալիքային ճառագայթների ներքո «պայթում» է:  Այս հայտնագործությունը ստիպեց փորձարկումներ կատարել այլ մթերքների վրա և վերջ ի վերջո հանգեցրեց միկրոալիքային վառարանների հայտնագործմանը:

Այնպես որ, միկրոալիքային վառարանների հայտնագործության համար պարտական ենք ադիբուդիին:


Սկսած 1890թ.-ից մինչև Մեծ Դեպրեսիան ադիբուդին դարձավ ազգային ուտեստ: Ադիբուդիի մեքենաներ կային ամենուրեք՝ այգիներում, տոնավաճառներում, փառատոնների և տոնախմբությունների ժամանակ:

Մեծ Դեպրեսիայի ժամանակ ադիբուդին միակ համեղ ուտելիքն էր, որը կարող էին իրենց թույլ տալ աղքատացած ընտանիքները: Մյուս գործարարները սնանկանում էին, իսկ «ադիբուդիիստները»՝ բարգավաճում:  

Օկլահոմայի բանկիրներից մեկը, կորցրելով իր բիզնեսը և սնանկանալով, գնեց ադիբուդիի մեքենա և սկսեց «նորից ապրել»՝ տեղավորվելով կինոթատրոնի մոտի մի փոքրիկ խանութում: Մի քանի տարի հետո նա այնքան փող վաստակեց, որ կարողացավ ետ գնել իր կորցրած ֆերմաներից երեքը:

1950թ.-ին եկավ հեռուստացույցի դարաշրջանը, կինոթատրոնների հաճախելիությունն ընկավ, և ադիբուդիի համար եկան սև օրեր: Բայց ոչ երկար ժամանակով: Ամերիկացիները սկսեցին ադիբուդի ուտել տանը` հեռուստացույցի դիմաց: Ներկայումս միջին ամերիկացին տարեկան ուտում է 65 լիտր պատրաստի ադիբուդի , ինչը համապատասխան է 1.6 կգ հում եգիպտացորենի` բնակչության մեկ շնչի համար: Իսկ միկրոալիքային ադիբուդիի վաճառքի տարեկան հասույթը ավելի քան 250 մլն դոլար է:  

Ադիբուդիի ժամանակակից պատրաստման ձևերը բոլորին քաջ հայտնի են, իսկ ինչպե՞ս էին այն պատրաստում հին ժամանակներում:

Ինչպես էին պատրաստում ադիբուդին ամերիկյան աբորիգենները` ըստ Բենջամին Ֆրանկլինի. 

Երկաթե տարայի մեջ լցնում էին ավազ և այն դնում էին կրակի վրա: Երբ ավազը տաքանում էր, տարայի մեջ լցնում էին հատիկները: Ավազի տաքությունից հատիկները պայթում էին: Հետո տարայի պարունակությունը անցկացվում էր ցանցի միջով, որից հետո այդ ավազը նորից օգտագործում էին, իսկ ադիբուդին ալյուր էին դարձնում: Պենսիլվանիայի հնդկացիները ադիբուդին մաքուր ածխի մեջ էին պատրաստում: Երբ հնդկացիները հեռու ճամփորդության էին մեկնում, իրենց հետ վերցնում էին եգիպտացորենի այլուրը: Այն շատ հարմար էր տանելու համար և հնարավոր էր նույնիսկ նրանից ապուր պատրաստել:

Հետագայում հորինեցին բռնակներով արկղիկ, որը դրվում էր կրակի վրա, և այն ժամանակ առ ժամանակ հարկավոր էր թափահարել: Ավելի ուշ ստեղծվեց մի սարք, որը բաղկացած էր արկղիկից և բռնակից, որը պետք էր պտտացնել հատիկները խառնելու համար: Տնային «պոպպերները» շատ հայտնի դարձան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել