Tert.am-ը գրում է.
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, դրական և բացասական կողմերի մասին այսօր կայացած ասուլիսին իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հայտարարելով, թե Հայաստանն «ամուսնության» պատրաստ չէր ոչ Մաքսային միության, ոչ էլ Եվրոպական միության հետ:
«Սա նման է նրան, երբ տղան առաջարկություն է անում մի աղջկա, և մեկ այլ տղա նույնպես այդ նույն աղջկան ամուսնության առաջարկ է անում, աղջիկն էլ ստիպված է լինում ընտրել դրանցից մեկին: Այս դեպքում Հայաստանը ամուսնությանը պատրաստ չէր ոչ նրա հետ, ոչ էլ մյուսի»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ՄՄ-ի հետ կապված խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր գնալ եվրոպական ճանապարհով: Սակայն Հայաստանի ազգային պետական շահերից կբխեր այն, որ մաքսիմալ փորձեր իր նորմատիվային ակտերը մոտեցնել և ՄՄ-ի, և ԵՄ-ի երկրներին: «Հայաստանը կարող է շատ հետաքրքիր կամուրջ լինել արևմուտքի և արևելքի միջև»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր հայ հասարակությունը մինչև վերջ չի պատկերացնում, թե երկիրն ինչ վիճակի մեջ է մտնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ