ԼՂ այցելելու համար ադրբեջանցիների սև ցուցակում կարող են հայտնվել դանիացի պատգամավորներ Հանսենը և ԿրարուպըPanorama.am-ը գրում է.

ԼՂ այցելելու համար ադրբեջանցիների սև ցուցակում կարող են հայտնվել Դանիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորներ Եվա Կյեր Հանսենը և Մյոլլեր Մարի Կրարուպը: Այս մասին տեղեկցանում է «The Copenhagen Post»-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բարկացել է Դանիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորների վրա` Հարավային Կովկասի տարածաշրջան` ԼՂ այցելելու պատճառով:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ դանիացի պատգամավորները և այլ պաշտոնյաներ առանց համապատասխան թույլտվություն ստանալու, այցելել են տարածաշրջան և մասնակցել տարածաշրջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ միջադեպը պետք է ուսումնասիրվի և հետաքննվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել