1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը որոշել է Իսպանիա տեղափոխել իր ընկերուհուն: 

24-ամյա ֆուտբոլիստն իր ընկերուհուն ճանաչում է դպրոցական տարիներից: Էմման սովորում էր Կարդիֆում: Բեյլը խելացի էր, բայց հաճախ էր բաց թողնում դասերն ու արտագրում աղջկանից տնային աշխատանքները: Նրանք սկսեցին հանդիպել: 

Բեյլի` Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելուց հետո նրանց կապն ընդհատվեց: Սակայն որոշ ժամանակ անց նա կրկին զանգահարեց Էմմային, ով Լոնդոն ժամանելուց հետո բնակվեց ֆուտբոլիստի տանը: 2012 թվականի հոկտեմբերին Էմման դուստր պարգևեց Գարեթին: Այժմ, երբ Բեյլի` «Ռեալ»-ում հանդես գալու երազանքը վերջապես իրականացավ, ֆուտբոլիստը որոշել է ամուսնանալ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել