Esem.am-ը գրում է.
Սոնա Շահգելդյանի բուռն, շատ հաճախ նույնիսկ անզուսպ պահվածքը մեկ անգամ չէ, որ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ Սոնան թերևս այն հայ աստղերից է, ովքեր կատեգորիկ մերժում են նույնիսկ ամենաանմեղ քննադատությունը և դա ընդունում որպես անձնական վիրավորանք:

Սոնա Շահգելդյանի անքաղաքավարության հերթական զոհը իր սկանդալային լուսանկարներով հայտնի դարձած Paparazzi.am կայքի հիմնադիր և լուսանկարիչ Արթուր Վարդանյանն է, ում մեղքը կայնում է նրանում, որ նա իր ֆեյսբուքյան էջում համարձակվել էր գրել, որ Սոնայի նոր` Հարսի շոր երգն իրեն դուր չի եկել: Ահա սիրված երգչուհու սպառնալից նամակն ուղղված Արթուրին. «artur jan qez iravunq chem tvrl vor qo karciq@ gres u animasttt exav du qo gorcov zbaxvi teche karoxa iroq vat liniiii exavvvvvvvv ay qez ban etqan vat u naxandz mard chi kara lini eliiiiiiiiiii anuner chtam um gna qnnadati okkkkkkkkk uxaki es arhamarum em ev chem patasxanummmmm»:
Հատկապս հետաքրքիր է, որ նույնիսկ Արթուրի բացատրությունից հետո, որ նա Սոնայի դեմ ոչինչ չունի և խոսքը կատարման մասին է, Սոնան գրում է, որ ինքն ամեն ինչ էլ լավ է անում ու վստահ է իր վրա: Դե իսկ մենք էլ վստահ ենք, որ «Նոր ալիքում» հաղթած երգչուհուն հարիր չէ նման սպառնալից նամակներ գրել անմեղ կարծիքի համար:

