Տրտնջալով ռուսական ԶԼՄ-ներից՝ Անդոնը, արձագանքելով հարցին՝ Արցախում կատարվողի թիրախը նաև Հայաստանում իշխանափոխությո՞ւնն է, ասել է.«Թիրախը Հայաստանի իշխանությունն ա, որն ունի ինքնիշխանությունը կառավարելու բավարար պաշար, որովհետև, այնուամենայնիվ, ժողովրդի քվեով է ձևավորվել նույնիսկ արտահերթ ընտրությունների պարագայում, երբ որ ամեն ինչ արվեց, որպեսզի 18 թվականի հեղափոխության արդյուքնում ձևավորված իշխանությունն արդեն 21 թվականին իրականություն չդառնար»:

Սա շատ արժեքավոր ինքնախոստովանություն է այն մասին, որ բացառապես ՔՊ-ի իշխանությայն երեսից է, որ այսօր Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացված է, իսկ արցախցիների ֆիզիկական գոյությունը՝ մազից կախված,Հայաստանի «կարապի երգն էլ»՝ սկսված: Նիկոլի համառությունը՝ պատերազմում պարտվելուց հետո անգամ մնալու իշխանության, հանգեցրեց այս օրվան, և քանի որ խորքում ՔՊ-ն հույժ թրքամետ ուժ է, բնական է, որ պետք է հանդիպեր հակազդեցության՝ առնվազը սկսած այն պահից, երբ որ այդ թրքամետությունն այլևս ավելորդ կդիտվեր Կրեմլում. Արցախը թուրքերին տալու ու Հայաստանն Արևմուտքի գիրկը նետելու վերաբերյալ նիկոլական ծրագրերը չեն տեղավորվում Կրեմլի շահերի շրջանակներում. նրանց պետք է Հայաստան՝ ռուսական գրպանում ցանկացած դեպքում:

Այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, հնարավոր կլիներ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը հնարավորինս ներդաշնակեցնել, եթե Նիկոլը հեռանար. նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը, որ, իհարկե, հայ ժողովրդի ազգային երազանքների փաստաթուղթը չէր, այն մինիմալ ֆունդամենտն էր, որի վրա հենվելով՝ կարող էինք ապահովել Արցախի հայակականությունը մինչև «պարզվեին ջրերը»:

Բայց Նիկոլն այլ առաջադրանք ուներ՝ իր կուրատորներից, որն էլ փուլ առ փուլ իրագործում է՝ Անդոնի հետ ձեռք ձեռքի տված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել