Aravot.am-ը գրում է.

Կառավարության շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության շենքը հսկող ոստիկանները բացեն ճանապարհը եւ իրենց հնարավորություն տան անարգել մտնել կառավարության շենք։

Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած հսկում են կառավարության շենքը։

Լեզվակռվից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց, ցուցարարները ջրի շշեր եւ քարեր նետեցին կառավարության շենքի կողմ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել