«Խնձոր» ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայացրեց նոր սերնդի iPhone-ները՝ հզոր պրոցեսորով iPhone 5S-ը և բազմերանգiPhone 5C-ն:

Ալյումինե iPhone 5S-ը, որպես ավագ մոդել, iPhone5-ի համեմատ ունի կրկնակի հզոր՝ A7 64 բիտանոց պրոցեսոր, Touch ID մատնահետքերի սկաներ և առավել հզոր տեսախցիկ՝ 720p կետայնությամբ: 5S-ը ներկայանում է ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն պատյաններով: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ից և հասանելի կլինի ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում ու Մեծ Բրիտանիայում: Մյուս երկրները ստիպված են սպասել մինչև դեկտեմբեր:

Պլաստիկից պատրաստված iPhone 5C-ն համարվում է ընկերության «բյուջետային» տարբերակը, որի նպատակը անդրոիդների հետ պատերազմում հաղթանակի նժարը «Խնձորի» կողմը թեքելն է: 5C-ի հիմնական առանձնահատկությունները բազմերանգությունն է ու համեմատաբար էժան գինը: Այն չափսերով ավելի մեծ է և մի փոքր ծանր, քան 5S-ը: Երկու մոդելներն էլ աշխատում են iOS 7 օպերացիոն համակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել