Օրհնված է սակայն միայնությունն այն,
Որում մուսան է ընկեր դառնում մեզ,
Որում լռության հառաչն է զնգում,
Ու մտքերն են մեզ երգեր պարգևում:
Օրհնված է, քանզի…
Լոկ միայնության բարեբեր պահին,
Մարդն իր հոգու մեջ երգեր կփնտրի,
Եվ ինքն իր հանդեպ կլինի անկեղծ:
Միայնության մեջ հոգին ազատ է,
Եվ սերն է լույսն իր հոգում քարտեզում,
Միայնակ մարդն է սրբություն փնտրում,
Միայնությունն է վերքը երգ դարձնում:
Միայնության մեջ սիրտը հենց սիրտ է,  
Ոչ թե արյունի անիմաստ մխոց,
Եվ զգում է սիրտը միայնության մեջ,
Ոչ թե բաբախում անզգա ու անբոց:
Օրհնված թող լինի հավիտյան հավետ
Միայնությունն այն,
Որում մենք շուտով և այլևս միշտ

 

Գնահատում ենք միասնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել