News.am-ը գրում է․

Սիրուշոյի «Donik» տեսահոլովակից մի քանի կերպար կարող եք ներառել ձեր զգեստապահարանում հենց հիմա։

Կարմիր բոդի

Երգչուհին նախընտրում է կրել դեկոնստրուկտիվ բարդ բոդի՝ հարուստ կարմիր գույնով։ Այն հիանալի կերպով ընդգծում է կատարողի գոտկատեղն ու անրակը։ Աշնանային սեզոնի համար մինի շորտերը կարող են փոխարինվել ավելի երկար տարբերակով, որը հասնում է ծնկներին կամ կոճերին՝ կախված ջերմաչափից։

Կարճ ժիլետ փքաբաճկոն

Զանգվածային գլխարկ, որում կարող ես թաքնվել բոլորից, թեթեւակի ծածկված ուսեր, ասես երգչուհին տպավորիչ պոնչո է փորձում: Այս իրն աստվածային պարգեւ է ներկայիս եղանակի համար՝ ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններով:

Ժապավեններով հյուսեր

Չնայած այս սեզոնին թրենդային է բոբ-պղպջակը, դուք կարող եք նախապատվությունը տալ էթնիկ մոտիվներին։ Ժապավեններով հյուսերը, թեթեւակի թափթփված, բավականին թարմ տեսք ունեն:

Ֆուտուրիստական պրինտով զգեստ

Ֆակտուրային զգեստ դիզայներ Արմինե Օհրանյանի CYBERDISTORTION հավաքածուից։ Այս զգեստն արդեն հայտնվել է ինչպես Փարիզի, այնպես էլ Երեւանի նորաձեւության պոդիումներում։ Այժմ այն իր դեբյուտն է ունեցել հայ երգչուհու տեսահոլովակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել