Վիլյամ Սարոյան
Մի առավոտ պարզամիտ ամուսինը սագ է բերում կնոջը և ասում.
- Այս սագը կմաքրես ու կեփես: Երեկոյան կգամ, կուտեմ:
Կինը փետրահան է անում սագը, հետո մաքրում ու եփում: Կեսօրին գալիս է նրա սիրեկանը: Արդեն գնալու պահին նա հարցնում է, թե ուտելու ի՞նչ կարող է վերցնել հետը և ընկերների հետ ուրախանալ: Ու բացում է փուռը, տեսնում կարմրացրած սագը:
- Դա ամուսնուս համար է ,- ասում է կինը:
- Չէ, ինձ տուր, տանեմ,- պնդում է սիրեկանը,- եթե չտաս, ես քեզ այլևս չեմ սիրի:
Սիրեկանը սագն առնում է ու գնում:
Երեկոյան ամուսինը տուն է գալիս, նստում սեղանի մոտ ու ասում.
- Սագը բեր:
- Ի՞նչ սագ,- հարցնում է կինը:
- Սագը, որ առավոտյան բերել եմ,- ասում է ամուսինը,- դե շուտ արա:
- Լսիր, լո՞ւրջ ես խոսում,- ասում է կինը:- Դու ոչ մի սագ էլ չես բերել: Երևի երազումդ ես տեսել:
- Սագը բեր,- գոռում է ամուսինը:
Կինը սկսում է ճվճվալ, կրկնելով՝
- Իմ խեղճ ամուսինը խելքը թռցրել է: Իմ խեղճ ամուսինը գժվել է: Երազում տեսածը իրական է կարծել:
Հարևանները գալիս են ու հավատում կնոջը: Այնպես որ, ամուսինը ձայնը կտրում, հաշտվում է սոված մնալու մտքի հետ` կրծմրծելով մի կտոր հաց ու պանիր և վրայից էլ ջուր խմելով:
Հաջորդ առավոտյան ամուսինը մի նոր սագ է բերում կնոջը և ասում.
- Սա սագ է, չէ՞:
- Սագ է:
- Երազո՞ւմ եմ, թե՞ արթուն:
- Արթուն ես:
- Սա սագի գլո՞ւխն է, թե՞ չէ:
- Գլուխն է:
-Թևեր ունի՞:
- Ունի:
- Փետուրնե՞ր:
- Ունի:
- Շատ լավ, հերիք է,- ասում է ամուսինը:- Երեկոյան կգամ, կուտեմ:
Կինը եփում է սագը: Գալիս է սիրեկանը:

-Այսօր էլ ենք սագ ուտում,- ասում է նա, հոտն ընկավ քիթս:
- Այսօր չեմ տա` տանես,- ասում է կինը:- Երեկ սարսափելի տեսարան սարքեց, առավոտյան նույնպես: Շատ չեղա՞վ, ի՞նչ ես կարծում: Ես քեզ սիրում եմ, բայց սագը չեմ տա` տանես:
- Եթե իսկապես սիրում ես, սագը կտաս, իսկ եթե չես տալիս, ուրեմն գնացի:
Այս անգամ էլ սագը բաժին ընկավ սիրեկանին:
- Հը՞, սագս եփե՞լ ես,- հարցնում է ամուսինը՝ նայելով սեղանին:
- Վայ, իմ խեղճ ամուսին,- կինը նորից ձայնը գցում է գլուխը,- լրիվ գժվել ես: Սագ, սագ, սագ: Ի՞նչ սագ ես ուզում երեկվանից: Սագ չկա, հասկացիր, սիրելիս: Վայ, վայ, խեղճ ամուսինս:

Հարևանները գալիս ու նորից հավատում են կնոջը:
Ամուսինը այս անգամ էլ է մնում սոված: Հաջորդ օրը նա մի նոր սագ է գնում: Հետո մի բարձրահասակ մարդ է վարձում, որ սա փայտյա խոշոր սկուտեղով սագը գլխին դրած տուն բերի:
Ապա վարձում է վեց հոգիանոց մի նվագախումբ, որը պետք է ուղեկցեր մինչև տուն:
Երբ շքախումբը հայտնվում է քաղաքի փողոցներում, մարդիկ դուրս են թափվում տներից ու զարմացած նայում: Իսկ երբ տեղ են հասնում, պարզվում է, որ նրանցից շատերը միացել են խմբին և հետևել մինչև տուն:
Ամուսինը կանգ է առնում, շրջվում է նրանց կողմը ու ասում.
- Հարևաններ, մահմեդականներ, երկինք ու երկիր, ծովերի ձկներ, զինվորներ և բոլոր մնացածներդ, նայեցեք սագին:
Նա սագը վերցնում է փայտյա սկուտեղից և ճոճում օդում, հետո տալիս է կնոջն ու ասում.
- Հիմա առ այս երիցս անիծյալ սագը և եփիր: Երեկոյան տուն գամ և ուտեմ, հասկացա՞ր:
Կինը մաքրում է սագը և եփում: Կեսօրին գալիս է սիրեկանը:

Ծայր է առնում մի սրտաճմլիկ տեսարան: Արցունքներ, համբույրներ, ըմբշամարտ, հետո էլի արցունքներ, էլի համբույրներ և վերջապես սիրեկանը գնում է՝ այս անգամ էլ տանելով սագը:
Քաղաքում ամուսինը հանդիպում է հին ընկերներից մեկին ու ասում.
- Արի այսօր մեր տուն գնանք ընթրելու, կինս մի լավ սագ է կարմրացրել:

Երկու շիշ արաղ էլ կվերցնենք ու հրաշալի ժամանակ կանցկացնենք:
Նրանք տուն են գալիս, և ամուսինը հարցնում է.
- Եփե՞լ ես սագը:
- Այո,- ասում է կինը,- փռում է:

- Ապրես,- ասում է ամուսինը,- դու վատ կին չես եղել ինձ համար: Սկզբից մի քիչ խմենք, հետո կանցնենք սագին:
Ամուսինն ու ընկերը մի չորս-հինգ բաժակ կոնծում են, իսկ հետո ամուսինն ասում է.
- Դե լավ, սագը բեր:
- Բայց մենք հաց չունենք,- ասում է կինը,- գնա, հաց առ: Սագը չի ուտվի առանց հացի:
- Լավ,- ասում է ամուսինը ու գնում հացի:
Երբ ընկերը մենակ է մնում, կինն ասում է.
- Գիտե՞ս, ամուսինս գժվել է: Ոչ մի սագ էլ չկա:

Նա քեզ բերել է այստեղ, որ սպանի այս ահռելի դանակով և պատառաքաղով:
Քանի շուտ է, փախիր:
Մարդը գնում է: Շուտով վերադառնում է ամուսինը և հարցնում, թե ո՞ւր են ընկերն ու սագը:
- Ընկերդ սագն առավ ու փախավ,- ասում է կինը:- Եվ դա էլ դեռ ընկեր է կոչվում, հա՞: Ամբողջ օրը տանջվել, չարչարվել եմ, որ քեզ համար մի լավ բան պատրաստեմ:
Ամուսինը վերցնում է ահռելի դանակն ու պատառաքաղը և սկսում վազել փողոցն ի վար: Հեռվում նա տեսնում է փախչող ընկերոջն ու գոռում:
- Գոնե մի բուդը տուր ինձ, բարեկամս, խնդրում եմ:
- Աստված իմ,- բացականչում է ընկերը,- նա իսկապես որ գժվել է:
Ընկերն սկսում է փախչել, ինչքան ոտքերում ուժ ուներ: Շուտով ամուսինը կանգ է առնում: Նա այլևս չէր կարող վազել: Նա հազիվ ոտքերը քարշ տալով վերադառնում է տուն: Սուսուփուս ուտում է իր պանիր-հացը: Հետո նորից անցնում է արաղին: Խմելու ընթացքում ճշմարտությունը կամաց-կամաց պարզվում է նրա համար:
Եվ վերջնականապես հարբելուց հետո հանգիստ վեր է կենում, մոտենում կնոջը և ասում.
- Եթե սիրեկանդ ամեն օր ուզում է սագ ուտել, դու կարող էիր այդ մասին ինձ տեղյակ պահել: Վաղը երկու սագ կբերեմ: Իմ սիրտն էլ է մեկ-մեկ սագ ուզում, հասկացա՞ր:

Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել