Լուրջ երկրներում լրագրողի մասնագիտությունը չափազանց ազդու է համարվում. լրագրողական համքարությունը կարևոր գործառույթ են կատարում պետության կառավարման գործում՝ հանդիսանալով հանրային կարծիք ձևավորող ու հանրային տրամադրություններ ստեղծող օղակ:

Հայաստանում, սակայն, այս ոլորտը, ցավոք, շատերը վերածել են ուղղակի փող «կպցնելու» միջոցի, և քանի որ սոցիալական ցանցերն էլ մեծապես խթանել են հնարավորությունները, պրոցեսը դարձել է գործնականում անկառավարելի:

Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում ոչ միայն այն պատճառով, որ պատերազմն անխուսափելի է դառնում ամեն մի նոր օրվա հետ մեկտեղ, այլև՝ այն, որ Երևանում շուտով ավագանի են ընտրելու, ինչը կանխորոշելու է ոչ այնքան մայրաքաղաքի, որքան հայկական պետության ճակատագիրը. Ավինյան Տիկոյի հաջողության դեպքում Հայաստանի տոտալ կապիտուլյացիան անխուսափելի է դառնալու:

«Պղտոր ջրում ձուկ որսացողների» պակաս երբեք չի եղել: Այդպիսի ջրերում որս կազմակեպող մի նոր, քնքուշ էակ է հայտնվել՝ Տիգրանյան Արուս անուն-ազգանունով. յուր հարաբերական պոպուլյարությունը գեղեցկուհին որոշել է կապիտալիզացնել իրեն հայտնի մեթոդով՝ Ավինյան Տիկոյի հետ եթերային սիրախաղ կազմակերպելով: Մե քծնանք, մե ախպերություն, մե չիշիկ, մմզը-պպզը ու մե Լոնդոն… Կարճ ասած Արուսը մի հսկայական դրամագլխի դիմաց իր բլոգերային տաղանդը գցել է ՔՊ-ի ոտքերի տակ՝ համոզված լինելով՝ վերջում փողն է մնում:

Արուս-Տիկո եթերային «սիրավեպը» կարելի է մասնագիտական անպատասխանատվության վառ, նույնիսկ դասագրքային օրինակ համարել: Դեռ մինչև երեկ քաղաքական թեմաների մեջ իրեն չտեսնող աղջնակն այսօր արդեն գուրու է դարձել՝ փորձելով լվանալ հանրության ուղեղը: Ինչպես ասում են, չկա չվաճառվող ոչինչ, կա պահանջվող թանկ գին: Արուսն ինքն իրեն ու իր հարաբերական հեղինակությունը դրել է Տիկոյի դախլին ու ուզած գնով այն ծախել՝ չհասկանալով, որ այդ քայլով պետական դավաճանությանը հավասար քայլ է կատարել. ՔՊ-ն այն ուժն է, որը Հայաստանը թուրքերի ռազմական ուղիղ թիրախ է դարձրել, որ Նիկոլն իր խոստումների տակից հերթական պատերազմի միջոցով կարողանա դուրս գալ՝ մեղքը բարդելով բոլորի, բայց ոչ երբեք իր ուսերին:

Հայաստանում փողը դարձել է շատերի համար կուռք ու հատկապես՝ արուստիգրանյանների, որոնք սեփական մասնագիտական կարողությունները հանել են ազատ վաճառքի՝ միջոցների մեջ տարբերություն չդնելով:

Դաշտը մաքրել է պետք ու այն էլ շատ արագ կերպով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել