Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

 

Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել