Հայաստանի անվտանգային վիճակը ծայրահեղ վատ է, տառացիորեն խայտառակ վիճակ է տիրում ինչպես բանակում, այնպես էլ՝ բոլոր պետական գերատեսչություններում, և եթե վաղը պատերազմ լինի, իսկ այն անխուսափելի է, Հայաստանը որևիցե կետով պատերազմին պատրաստ չէ: Չմոռանանք, որ պատերազմում հաղթանակ ունենալու հարցում բանակի մարտունակության գործոնն ընդամենը 10%-ն է այն անհրաժեշտ նախապայմանների, որոնք անհարժեշտ են՝ չպարտվելու համար, քանի որ պատերազմողը ոչ թե բանակն է, այլ՝ պետությունն իր ամբողջության մեջ:
Հիմա ո՛չ բանակ կա, ո՛չ էլ թիկունք, ո՛չ էլ ռազմավարական խորություն, ո՛չ էլ խելքը՝գլխին ղեկավարություն: Ակնհայտ է, որ Նիկոլն իր օրհներգային լոլոներով ուղղակի շեղում է հասարակության ուշադրությունը կարևորագույնից ու «փափուկ բարձ դնում» այնպես,ինչպես 44-օրյայից առաջ: Այն ժամանակ էլ շատ քչերը կարող էին կռահել, թե ինչ է լինելու:
Սպասվելիք պատերազմը 44-օրյայից շատ ավելի մասշտաբային է լինելու, այն կարող է վերածվել ու, ըստ էոթյա, կվերածվի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի (Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է,որ եթե բաքուն փորձի ուժով միջանցք բացել, իրանական զորքերը կհասնեն մինչև Քուռ):
Նիկոլն արել է ամեն ինչ, որ թուրքերի առաջխաղացումն իսկապես կայծակնային լինի, որ չհասցնենք էլ հասկանալ՝ ինչ եղավ, ինչպես եղավ, չինչու եղավ:
Միակ ելքը Նիկոլի կայծակնային հրաժարականը կարող է լինել, այլ ելք ուղղակի չկա, բայց դա էլ գրեթե բացառված բան է, քանի որ ՔՊ-ին հենց այս օրվա համար են ի սկզբանե աճեցրել:
«Մե՜ր հայրենիք՝ ազատ, անկախ…»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2199
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



