Համացանցն ու հանրությանը ցնցել է պարեկների հերթական արկածների մասին պատմող այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է պարեկներից մեկը հույժ անհարգալից, հայհոյախառն արտահայտություններ ուղղում շիրակցիներին, հայ ժողովրդին, տաքսիստներին և այլն:

Ընդհնարապես, երբ Հայաստանում Նիկոլն արևմտյան ֆինանսավորմամբ ներդնում էր պարեկային ծառայութան ինստիտուտը, իշխանություններն իրենց բոլոր քարոզչագործիքներով լծվել էին այդ ինստիտուտի փառաբանման գործին՝ ջանալով հնարավոր բոլոր եղանակներով ապացուցել, որ առանց պարեկային ծառայության Հայաստանը չի կարող նորմալ երկիր լինել:

Ժամանակը, ցույց տվեց, սակայն, որ այս իշխանությունների ամենամեծ սխալներից մեկը պարեկաբուծությունն էր. սրանցից ավելի շատ վնաս կա, քան օգուտ, ինչը, իհարկե, բնական է. ինչպե՞ս կարող էր Նիկոլի «զածեյան» հայ ժողովրդին օգուտ բերել, եթե դրա հեղինակի միսիան աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանը վերանցելն է:

Վերջն այս միջադեպի պատասխանատվությունը հիմա ո՞վ է կրելու: ՆԳՆ-ում կհայտարարեն, որ գործ ունենք մասնավոր դեպքի հետ, գուցե կպատժեն հայհոյախոս պարեկին, գուցե նույնիսկ աշխատանքից ազատեն ու թեման այդպիսով փակեն, բայց վստա՛հ եղեք, որ խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև է՛լ ավելի է խորանալու. խնդիրը շատ ավելի խորն է, խնդիրը վերևներում է, խնդիրն այլասերված հոգեբանությունն է՝ երևույթ, որ ի հայտ եկավ Նիկոլի օրոք, որ ուղիղ հետևանք է ՔՊ-ական իշխանության բարոյական նկարագրի ու էության՝ հատկապես ուժային կառույցներում սուր կերպով արտահայտված լինելով:

Նիկոլի իշխանության վախճանի հետ մեկտեղ ինքնաբերաբար վերանալու են նաև պարեկատիպ երևույթները, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, հայհոյանքներն այն ամենաքիչն են լինելու, որոնց մենք շարունակելու ենք բախվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել