Հայաստան-Դանիա հանդիպման առաջին խաղակեսը տպավորիչ չստացվեց: Հայաստանի հավաքականը հարկադրված ընտրել էր հակագրոհների մարտավարությունը: Դա պայմանավորված էր, առաջին հերթին, հարձակման առաջատար Յուրա Մովսիսիյանի բացակայությամբ:
Բացի այդ, այդ մարտավարությունը Հայաստանին հաջողություն էր բերել Չեխիայի ընտրանու հետ խաղում:
Անկեղծ լինելու համար՝ նկատեմ, որ նման մարտավարությունը, գոնե այս խաղում, վերնայման կարիք ունի, որովհետեւ մեր հավաքականին միայն հաղթանակ է պետք:
Առաջին խաղակեսում հաղթական ոգին մի փոքր նահանջել էր. հիշարժան էր, թերեւս, Արազ Օզբիլիսի գեղեցիկ անցումը:
Հուսանք, որ երկրորդ խաղակեսում ավելի տպավորիչ խաղ կտեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել