Հարցին՝ եթե Շահրամանյանին բերեն ու ներկայացնեն որպես նախագահի թենածու, կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ, Սյամոն պատասխանել է՝ նախապես բացահայտելով «Միասնական հայրենիքի» դիրքրոշումը: Ըստ Սյամոյի՝ օգոստոսի 8-ի նիստին իրենք մասնակցելու են, բայց չեն քվեարկելու: Միաժամանակ Սյամոն իր հետ գաղափարական բախման մեջ գտնվող ուժերին մեղադրել է «սեփական ժողովրդի ճակատագրով խաղալու» համար:

Սյամոյի այսօրինակ գնահատականը չպետք է տարօրինակ համարել. Արցախի միակ առաջնորդ Սյամոն տեսնում է միայն իրեն, և եթե նույնիսկ Արցախի ղեկավար կարգվեր ասենք Նապոլեոնը կամ Չերչիլը, Սյամոն էլի տրտնջալու էր ու ճղճղալու:

Եթե Սյամոն ճղճղում է, ուրեմն Արցախը ճիշտ ուղու վրա է: Եվ հակառակը՝ եթե Սյամոն ինչ-որ մի բան ողջունում է, ուրեմն դրանից պետք է արագորեն յան տալ՝ գարշանքի մեջ չհայտնվելու, Արցախը վարի չտալու:

Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրի հետ խաղալու մասին Սյամոյի հայտարարություններին, ապա այստեղ միակ խաղամոլը հենց Սյամոն է. Աղդամի ճանապարհի բացման ու Բաքվի հետ անմիջական, առանց միջնորդների երկխոսության ջատագովը չի կարող Արցախի բարեկամը լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել