1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է սիրիական քիմիական զենքի հանձնման ռուսական նախաձեռնությունը, հաղորդում է Reuters-ը:

Բոլոր երեքը եկել են այն եզրակացության, որ պետք է հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և անհրաժեշտ է փորձել իրականացնել նախաձեռնությունը՝ սերտորեն համագործակցելով Չինաստանի ու Ռուսաստանի հետ: 

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 10-ի երեկոյան նշված երեք երկրները Սիրիայի վերաբերյալ որոշում կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել