1in.am-ը գրում է.

Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում անցկացվել է ծովախեցգետնից պատրաստված միջուկով սենդվիչներն արագ ուտելու մրցույթ: Այս մասին հայտնում է North Hampton Patch-ը:

Հաղթող է դարձել Կոնեկտիկուտի Թոմփսոն քաղաքի 42-ամյա բնակիչ Ջեյմս Բերջեսը, ով 10 րոպեում 14 սենդվիչ է կերել և շահել 600 դոլար գլխավոր մրցանակը: Նա նշել է, որ նախկինում երբեք այդ կերակուրից չի փորձել և մրցույթից հետո իրեն դրա երկրպագու է հռչակում: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մասաչուսեթսի Լովել քաղաքի բնակիչ Սաո Յանգը, ով 13 սենդվիչ է կերել և շահել 250 դոլար: 

Դրամական մրցանակից բացի՝ Բերջեսը նաև ստացել է չեմպիոնի գոտի և երաշխավորված մասնակցություն հաջորդ տարվա մրցույթի եզրափակչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել