Հարցին՝ ի՞նչ պետք է անեն Արցախում այն դեպքում, եթե ռուս խաղաղապահներն էլ, փաստորեն, ի զորու չեն, անվտանգություն ապահովել,Անդոնը կրկին պոպուլիզմով է զբաղվել՝ դատարկ-դատարկ դուրս տալով: Ըստ Անդոնի՝ եթե Հայաստանը 94թ.–ից հետո հասկանար, որ պետք է չմեծամտանալ, և բանակը միշտ պահեինք այն վիճակում, որ միշտ պատրաստ լիներ մեր ժողովրդին պաշտպանելու, ապա այլ իրավիճակ կլիներ:

Անդոնը չի ցանկացել խոստովանել, որ թիվ մեկ մեծամտացածն այս երկրում իր շեֆն է. հիշո՞ւմ եք 2020-ի տավուշյան դեպքերն ու դրանցից անմիջապես հետո Նիկոլի լոպազ-լոպազ դուրս տալը: Անդոնը գուցե մոռացել է, բայց նորմալ մարդկանց հիշողությունը դեռ տեղն է: Իսկ «Արցախը Հայաստան է և վե՞րջը», բա դա ի՞նչ անենք… Սա՝ մեկ: Երկրորդ՝ եթե հայկական բանակը տասնամյակներ ի վեր իրենից ոչինչ չի ներկայացրել, ինչպես ակնարկել է Անդոնը, ապա ինչո՞վ է նա բացատրում այն տևական խաղաղությունը, որ տիրել է Հայաստանում ու Արցախում այն դեպքում, երբ թուրքերը երբեք չեն թաքցրել իրենց ամբիցիաները: Անդոնի սիրուն աչքերի թանկագին խաթեր համա՞ր ազերիները պատերազմ չէին սանձազերծում, թե՞, այնուամենյանիվ, հայկական բանակի ահից արկածախնդրության չէին դիմում: պատերազմ չկար, քանի որ Հայաստանն ադեկվատ ռազմաքաղաքական ղեկավարություն ուներ՝ բաղկացած ոչ թե սինլքոր դավաճաններից, այլ՝ նորմալ, ճանապարհ անցած մարդկանցից: Պարզապես այն ժամանակ մի սպանված հայ զինվորի դիմաց ազիկները 10-ով էին վճարում, պարապես այն ժամանակ հայ զինվորին չկրակելու հրաման չէր շպրտվում, պարզապես այն ժամանակ կար իրական բանակ ու դրա թիկունքին կանգնած պետություն, որն իր զինվորին, իր քաղաքացուն թուրքի հույսին չէր թողնում…

Հիմա ի՞նչ կա: Հիմա կա Նիկոլ ու մեկ էլ՝ Անդոնի բեղերը, որ ժամանակի հետ մորուք է դարձել: Վե՛րջ, է՛լ բան չկա: Ինչո՞ւ: Որովհետև Իլհամն է այդպես հրամայել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել