1812թ.-ի սեպտեմբերի 3-ին Անգլիայում թողարկվեց առաջին պահածոն: Ստորև կներկայացնենք այն տարօրինակ պահածոները, որոնք մարդիկ հորինել են 200 տարիների ընթացքում:


Տապակած կարիճներ

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-1.jpg

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարիճներն Ասիայում դելիկատես են համարվում: Դրանք եփում են, տապակում, դրանցից խորոված են պատրաստում: Իսկ վերջերս հորինել են նոր ուտեստ՝ պահածոյացված տապակած կարիճներ: Ջերմային մշակման ժամանակ կարիճի թույնը կորցնում է իր հատկությունները: Իսկ ասիացիք այս միսը նույնիսկ շատ օգտակար են համարում:

 

Բամբուկի որդեր

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-2.jpg

Իրականում դրանք որդեր չեն, այլ բամբուկի թրթուրի ձվեր, ով ապրում է բամբուկի ցողունների մեջ: Քանի որ այս միջատները ոչնչացնում էին բերքը, սկսեցին նրանց ուտելիքի մեջ օգտագործել: Իսկ ամենահայտնիները դարձան բամբուկի որդերը: Նրանք համեղ ադիբուդի են հիշեցնում:

  

Կոկորդիլոսի միս կարրի սոուսի մեջ

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-3.jpg

Խորամանկ թաիլանդացիները հատուկ հետաքրքրասեր զբոսաշրջիկների համար սովորեցին պատրաստել կոկորդիլոսի միսը կարրի սոուսով: Ուտեստն այնքան մեծ հեղինակություն ստացավ, որ նույնիսկ բացվեցին հատուկ ֆերմաներ կոկորդիլոսներ աճեցնելու համար: Իսկ չուտվող մասերը հատկացվում են կոկորդիլոսի կաշվից իրեր կարելու համար:

 

Կոբրայի միս

plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-4.jpg

Եվս մեկ ասիական դելիկատես, որ շատ հայտնի է նաև Եվրոպայում՝ օձի միս: Եվ ինչպես միշտ, Չինաստանի, Թաիլանդի և Վիետնամի բնակիչներն են կարողացել գրավել համադամասերների սրտերն ամբողջ աշխարհում: Որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ կարողանան փորձել օձի միսը, այն սկսեցին արտադրել պահածոների տեսքով: 

 

Պահածոյացված սենդվիչներ

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-5.jpeg

Այս պահածոները ամերիկացիների ձեռքի գործն են: Ո՞վ է նրանցից բացի այդքան շատ սենդվիչներ սիրում: Կան նաև պահածոյացված չիզբուրգերներ և հասարակ սենդվիչներ հավի մսով կամ հատապտուղներով:

 

Մսաճարպ

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-6.jpg

Իսկ այս պահածոների միտքը պատկանում է ոչ թե ուկրաինացիներին, այլ նորից ամերիկացիներին: Պահածոյացնում են տարբեր կենդանիների մսաճարպեր՝ խոզի, եղնիկի՝ տարբեր հատապտուղներով և բազմապիսի հավելումներով: 

 

Շնաձկան լողակ

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-7.jpg

Ձկնային պահածոները ոչ մեկի համար նորություն չեն, նրանք թերևս ամենահայտնին և ամենահամեղն են: Բայց նույնիսկ նրանց շարքերում կան այնպիսիք, որոնք կարող են զարմացնել սպառողներին: Օրինակ` շնաձկան լողակից պահածոները: Շնաձկան լողակներում կան բազմաթիվ օգտակար նյութեր:

 

Պարկամուկը ջրարջի ճարպի մեջ` քաղցր կարտոֆիլով 

 plavniki-akuly-zharenye-skorpiony-i-drugie-strannye-konservy-8.jpg

Թերևս այս ցուցակի ամենատարօրինակ մասնակիցն է պարկամուկը ջրարջենի ճարպի մեջ` քաղցր կարտոֆիլով: Այստեղ թեև ավելացնելու բան էլ չկա, իսկ սրա հեղինակը ամերիկացիներն են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել