Պատրա՞ստ եք հսկայական գումարներ ծախսել Galaxy Note 3-ի և Galaxy Gear-ի վրա: Նախքան վերջնական որոշում կայացնելը դիտեք դրանց մասին պատմող այս 18 րոպեանոց տեսանյութը, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք դրանց մասին:

Այն բանից հետո, ինչ «Սամսունգը» ներկայացրեց Galaxy Note 3-ը և Galaxy Gear սմարթվոչը, որոշ աղբյուրներ սկսեցին մանրամասներ հրապարակել դրանց արժեքի և հասանելիության մասին: Այս երկու սարքերն էլ բավականին թանկ հաճույք են: Note 3-ը միակ հեռախոսն է, որը կարող է աշխատել «Սամսունգի» սմարթվոչի հետ: Նախքան Galaxy Note 3-ի և Galaxy Gear-ի վրա հսկայական գումարներ ծախսելն արժե ծախսել ընդամենը 18 րոպե այս տեղեկատվական տեսանյութը դիտելու համար:
«Սամսունգի» թողարկած այս տեսանյութում մանրամասնորեն ներկայացված են հեռախոսի և սմարթվոչի ֆունկցիոնալ հնարավորությունները: Այնտեղ նկարագրվում է, թե դուք ինչպես կարող եք ժամացույցից զանգեր կատարել կամ պատասխանել զանգերին` առանց հեռախոսի էկրանին ձեռք տալու: Սա տեղի է ունենում «S-Voice» ֆունկցիայի շնորհիվ, սակայն այս ֆունկցիան ակտիվացնելու համար պետք է նախ սեղմել Galaxy Gear-ի կողքի հատվածում գտնվող կոճակը: Հեռախոսի ու ժամացույցի հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Դրանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիտեք կից ներկայացվող տեսանյութը, և ձեզ համար պարզ կդառնա, թե ինչ կարող եք ակնկալել Galaxy Gear-ից և Galaxy Note 3-ից:



