Tert.am-ը գրում է.
Բոստոնի հասարակական առողջության համալսարանական դպրոցի և Երիտասարդության ու ալկոհոլի գովազդի կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են Billboard-ի 2009-2011թթ. 720 լավագույն երգերը՝ պարզելու համար, թե որքան հաճախ են երգիչներն ալկոհոլի մասին հիշատակում իրենց երաժշտական ստեղծագործություններում, գրում է Корреспондент-ը։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ այդ երգերից 167-ում նշվում է ալկոհոլի մասին, իսկ 46-ում՝ յուրահատուկ ալկոհոլային բրենդների։
Երաժշտական ուղղություններում ամենաշատն ալկոհոլի մասին երգում են ռեփ, հիփ հոփ և R&B ոճերում, այնուհետև հաջորդում են քանթրի և փոփ ոճերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/10/songs-drink/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել