Երեք վարկած կարող է լինել: Օրինակ՝ բացառված չէ, որ կրակոցները հենց Արայիկ Հարությունյանն է կազմակերպել՝ սեփական հրաժարականի հարցը «ջրելու» համար՝ իր շուրջ կոնսոլիդացիայի անհրաժեշտության հիմքով: Երկրորդ վարկածը թերևս հակառակն է՝ կրակոցների պատճառը հրաժարական չտալն է. գուցե ոմանք այս կրակոցներով ուղերձ են հղում Հարությունյանին՝ տեր կանգնելու սեփական խոսքերին ու բալաստ ճդառնալու արցախցիների գլխին: Եվ վերջապես՝ Սյամո. հայտնի է, որ միառժամանակ առաջ զինված միջադեպ էր տեղի ուենցել Սյամոյի կողմնակիցների ու մրցակիցների միջև, բացի դա՝ է ծեծուջարդ էլ էր եղել հենց Ստեփանակերտի կենտրոնում կրկին սյամոյականների ու այլոց միջև: Կարճ ասած՝ շատ հնարավոր է, որ գործ ունենք սյամոյական «բեսպրեդելի» հետ:
Իսկ թե ինչ է եղել իրականում, թերևս արցախյան ուժայինները պետք է պարզեն, և ցանկություն կա հավատալու, որ հանրությանը պատշաճ կերպով ճշմարտության մասին կտեղեկացնեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



