Համացանցում հանդիպեցի հռչակավոր մարդկանց սեքսուալ տարօրինակությունների մասին նյութի և ցանկացա կիսվել ձեզ հետ: Իհարկե չգիտեմ, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, սակայն, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում: Եվ այսպես…
Ալբերտ Էյնշտեյն
Այս ցուցակում ամենաանմեղը, կարելի է ասել, XX դարի մեծագույն ուղեղն է` Ալբերտ Էյնշտեյնը, ով սիրում էր միայն ու միայն գիտությունը: Իսկ հետո այն ամենը, ինչ շարժվում է և կիսաշրջազգեստ է կրում: Նա ամուսնացել է երկու անգամ (մեկ անգամ իր զարմուհու հետ) և անկեղծորեն դավաճանում էր իր կանանց: Արդարության համար արժե նշել, որ իր առաջին կնոջ հետ ամուսնանալիս նա կանոնների ցուցակ էր ներկայացրել, որում հստակ նշել էր, որպեսզի կինն իրենից քնքշություն և հավատարմություն չակնկալի: Իր զարմուհի Էլզայի հետ ամուսնությունից առաջ Էյնշտեյնը գրեթե ամուսնացավ Էլզայի 22-ամյա դստեր հետ: Ընդհանրապես կա այդպիսի տեղեկություն, որ նա հարաբերություններ էր ունեցել իր բարեկամուհիներից շատերի հետ: Ապա սիրավեպեր է ունեցել իր քարտուղարուհու, հետո նաև տան աշխատողի հետ:
Մոցարտ

Մարդկության պատմության ամենահռչակավոր կոմպոզիտորներից մեկը խենթանում էր փորձարարությունների համար: Պետք է նշել, որ նա սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել է ավելի քան 600 երաժշտական ստեղծագործություն, ինչպես նաև ահռելի քանակության նամակներ իր զարմուհուն, որոնցում բացահայտորեն նկարագրում էր իր սեքսուալ պատկերացումներն ու առաջարկում դրանք իրականության վերածել: Բացի այդ նա գրել է մի ստեղծագործություն, որը վերնագրել է «Leck mir den Arsch fein recht schön sauber» (գերմաներեն չիմացողներին խորհուրդ եմ տալիս google թարգմանիչով տեսնել, թե ինչ է այն նշանակում):
Բենջամին Ֆրանկլին
Քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական Ֆրանկլինը զվարճանում էր իրենից մեծ կանանց հետ: Իր սիրուհիների ցուցակում եղել են իրենից 20-30, անգամ 40 տարի մեծ կանայք: Ինչու՞ էր նա ընտրում ծեր կանանց: Քանի որ, ինչպես իր ընկերներից մեկին գրած նամակում խոստովանել էր Ֆրանկլինը, «նրանք ավելի փորձառու են, խելամիտ և զուսպ, կարողանում են գաղտնիքներ պահել: Իսկ ինչ վերաբերում է գոտկատեղից ներքև, ապա երբեք չես տարբերի երիտասարդ աղջնակին ծեր կնոջից»:
Մարկիզ դը Սադ

Ֆրանսիացի արիստոկրատ, գրող, փիլիսոփան հայտնի էր ազատության իր քարոզներով: Ազատություն, որ չէր սահմանափակվում ոչ բարոյականությամբ, ոչ հավատքով, ոչ էլ օրենքով: Այն ժամանակ, երբ կիսագուլպայով ծունկը բացելը համարվում էր անբարոյականության գագաթնակետ, մարկիզ դը Սադը գրում էր այնպիսի բաների մասին, որ անգամ ժամանակակից մարդն է զարմանում: Դրա համար էլ նրան բանտ ուղարկեցին: Բանտից դուրս գալուց հետո նա այլասերված մարդու համար իսկական դրախտ բացեց, որտեղ կային երկու սեռերի ստրուկներ: 32 տարի բանտերում ու հոգեբուժարաններում անցկացրած այս մարդը մարդությանը նվիրեց «սադիզմ» տերմինը և բացատրեց, որ հաճույք կարելի է ստանալ ուրիշին տառապանք պատճառելուց:
Ժան Ժակ Ռուսո
Ֆրանսիացի մեծագույն գրող, փիլիսոփա և մտածող Ռուսոյի ինքնակենսագրությունից կարելի է հասկանալ, որ սեռական հաճույք ստանալու համար նա պետք է մի լավ հարված ստանար իր հետույքին: «Նա, ով սիրում է, լավ պատժում է»,- գրում էր նա: Եվ խոստովանում, որ այդ տարօրինակ սովորությունը նրա մոտ առաջացրել է իր դաստիարակը, ով անգամ ամենափոքրիկ չարության համար հարվածում էր նրան:
Ահա այսպիսի բաներ…



