1in.am-ը գրում է.
Սիրիայի զինված ընդդիմությունը նախատեսում է քիմիական զենք կիրառել Իսրայելի դեմ՝ խոշոր միջազգային սադրանք կազմակերպելու նպատակով: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում իր աղբյուրներին:
Աղբյուրների խոսքերով՝ մոտակա ժամանակներս սիրիական շրջաններից, որտեղ գտնվում են գրոհայինները, հարձակումներ կիրականացվեն Իսրայելի դեմ՝ քիմիական զենքի օգտագործմամբ: Չի հստակեցվում, թե ինչ քիմիական զենք կօգտագործվի:
Հաղորդվում է, որ հարձակումները կանցկացվեն Սիրիայի կառավարության զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքից, ինչը նշանակում է, որ մեղքը կբարդեն նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա: Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ հարձակումը կիրագործեն գրոհայինները:
Դեռևս իսրայելական մամուլը կամ պաշտոնական անձինք չեն մեկնաբանել նախապատրաստվող սադրանքի մասին տեղեկատվությունը: Սակայն վերջին օրերին երկրում տեղի են ունեցել մի քանի զորավարժություններ, այդ թվում՝ Գոլանի բարձունքներում: