Ապատեղեկատվություն տարածող և առանց իրական ինֆորմացիայի տիրապետելու կարծիքներ հայտնելու սիրահարներին ուզում եմ ասել, որ միշտ չէ արդարացված ձեր գործելաոճը: Այս դեպքում այն խոսակցությունները, թե իբր Ռուսաստանը ճնշում է գործադրել ՀՀ նախագահի վրա, որպեսզի Սերժ Սարգսյանը որոշում կայացնի միանալ Մաքսային միությանը, անհեթեթ է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը չէր կարող ճնշում գործադրել Հայաստանի ինքնիշխան Հանրապետության նախագահի նկատմամբ, այլև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում հայտնի է որպես բարդ և անզիջում բանակցող: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Արմտուքի իշխանական կուլիսներում շատ է խոսվում Սերժ Սարգսյանի` սեփական պետության շահերին ծառայելու և այդ շահերից մեկ քայլ ետ չկանգնելու մոտեցումների և գործելաոճի մասին: Մի բան գրելուց կամ խոսելուց առաջ շատ ավելի ճիշտ կլինի ինֆորմացված լինել և մի փոքր էլ սիրել սեփական պետությունը:



