1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբի անդամ Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմերը չափազանց շատ գումարներ են ծախսում տրանսֆերային պատուհանների ժամանակ:

«Այս մասին խոսել եմ դեռ 10 տարի առաջ, երբ իմացա, որ «Ռեալ»-ը 75 մլն եվրո է վճարել տրանսֆերիս դիմաց:

Ես չեմ մտափոխվել և կարծում եմ, որ ոչ մի ֆուտբոլիստի տրանսֆեր չարժե 100 մլն եվրո: Բայց ինչ արած, եթե ակումբները նման գումարներ են վճարում:

Թող լինի այդպես: Չէ՞ որ ակումբները համաձայնության են գալիս: Բայց ես, այնուամենայնիվ, չեմ փոխում կարծիքս»,- հայտարարել է Զիդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել