Օգոստոսի 25-ին, ժամը 12։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել՝ 12:43-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



