Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Օբեռնի համալսարանի գիտնականները ստեղծել են շանը ուղղված հրամանների հեռահար փոխանցման վահանակ:
Dni.ru-ի փոխանցմամբ, ինժեներ-մեխանիկ Ջեֆ Միլերի և Դեվիդ Բևլայեմի կողմից ստեղծված սարքը բաղկացած է միկրոպրոցեսորից, անլար ռադիոյից, GPS ընդունիչից և ձայնային որոնման համակարգից:
Այդ ամենը տեղակայված է շան վրա ամրացվող պայուսակում, որը վիբրացիա և ձայնային ազդանշաններ է փոխանցում շանը:
Շների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ կենդանիների 87% հեշտությամբ ընկալում է նոր սարքի օգնությամբ տրված հրամանները:
Նշվում է, որ սարքը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ շան տերը չի կարող ֆիզիկապես ուղեկցել կենդանուն:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/10/science-dog-panel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել