Burning Man 2013 փառատոնը՝ անօդաչու սարքից. YouTube 1in.am-ը գրում է.

Աշխարհի խոշորագույն վիդեոհոսթինգում հայտնված նոր տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքից: 

Սարքը պտտվել է Նևադայի հյուսիսային Black Rock անապատի վերևում՝ ամեն տարի մեկ շաբաթ տևողությամբ անցկացվող Burning Man փառատոնի ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կերտում են Black Rock քաղաք՝ նվիրված արվեստին, ինքնարտահայտմանը և ինքնավստահությանը:

Այս տարի այն անցկացվել է օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 2-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել