10. Գրիզլի

1

Ծնվելուց գրիզլի արջը կշռում է միայն 0.5 կգ, իսկ մեծ հասակում` 550 կգ: Կանգնելով ետևի ոտքերի վրա` նա հասնում է 2.5 մետրի: Նրանք կարող են վազել 54 կմ/ժ արագությամբ, բայց սարն ավելի արագ են բարձրանում, քան իջնում՝ մկանների տեղակայվածության պատճառով: Ազատության մեջ գրիզլիներն ապրում են մինչև 30 տարի:


9. Խոշոր եղջերավոր անասուն (վոլ)

top002

Վոլը կարող է տանել իր քաշից կես անգամ ավել ծանր բեռ՝ 900 կգ: Հիմնականում վոլերին օգտագործում են ծանր բեռներ քարշ տալու համար:  


8. Փղեր

top003

Նրանք կարող են բարձրացնել տարբեր ծանրության բեռներ: Փղերը բարձրացնում են մոտ 9 տոննա, ինչը 1.7 անգամ ավելի է իրենց սեփական քաշից: Այս հսկայական կաթնասունները ապրում են մինչև 70 տարի: Աշխարհի ամենամեծ փիղը 4.2 մետր բարձրություն ուներ: Ծնվելուց կշռում են 120 կգ:  


7. Վագրեր

top004

Նրանք կարող են տանել իրենց քաշից երկու անգամ ավելի ծանր բեռ՝ մոտ 540 կգ: Վագրի երկարությունը քթի ծայրից մինչև փոչի ծայրը 3.3 մետր է, քաշը՝ 300 կգ: Եվ չնայած իրենց չափսերին` նրանք կարող են մինչև 64 կմ/ժ արագություն հավաքել: Վագրի թաթի ծանրությունը բավական է կովի գլուխը ջարդելու համար:


6. Մարդ

top005

6-րդ հորիզոնականում է աշխարհի ամենաուժեղ մարդը՝ Ժիդուրնաս Սավիցկասուն: Նա կարող է իր քաշից երկու անգամ ավելի ծանր բեռ բարձրացնել: Սավիցկասուն 34 տարեկան է, նրա հասակն է 1.90 մետր:


5. Աֆրիկյան արծիվ

top006

Թռիչքի ընթացքում նա կարող է տանել 16 կգ ծանրությամբ բեռ, այսինքն` սեփական քաշից 4 անգամ ծանր: Նա շատ հզոր և ագրեսիվ գիշատիչ է, ով սպանում է ինչպես կապիկներին, այնպես էլ փոքրիկ այծեղջյուրների: Նրա թևերի բացվածքը գրեթե 2 մետր է: Կարող է 5 ամիս կառուցել իր բույնը, բայց բեղմնավորվում է տարին միայն մեկ անգամ:


4. Գորիլա

top007

Գորիլան կարող է բարձրացնել իր քաշից 10 անգամ ծանր բեռ: Արուները հասնում են 1.75 մետրի և կշռում են 200 կգ, էգերը` գրեթե կեսով պակաս: Գորիլաներն ապրում են 50 տարի: Ինչպես մարդկանց մոտ, այնպես էլ գորիլաների, մատնահետքերը ինդիվիդուալ են: «Գորիլա» բառն առաջացել է հունարեն «գորիլաի» բառից, ինչը նշանակում է «մազոտ կանանց զեղ»:


3. Մրջյուն-տերևահատ

top008

Այս միջատի ծնոտները կարող են կծել տերևի մի մասը, որը նրանց սեփական քաշից 50 անգամ ավելի է: Դա նույնն է, ինչ մարդը բարձրացներ 2.5 տոննա կշռով բեռ:


2. Աղբաբզեզ

top009

Այս բզեզիկը կարող է բարձրացնել իր քաշից 1141 անգամ ավելի ծանր բեռ: Դա հավասար է 6 երկուհարկանի ավտոբուսների քաշին: Աղբաբզեզները խիստ տարբերվում են իրենց չափսերով: Կարող են լինել 1-6 սմ:  


1. Վահանակիր տիզեր

top010

Աշխարհի ամենաուժեղ արարածը (ուժի և քաշի հարաբերակցությամբ) վահանակիր տիզն է, որին կարելի է գտնել անգամ սեփական այգում: Այս փոքրիկ կենդանին կարող է դիմանալ իր քաշից 1180 անգամ շատ ծանրությանը: Դա նույնն է, որ մարդ կարողանար բարձրացնել 82 տոննա բեռ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել