Ո՞վ ու ովքե՞ր պետք է գան Նիկոլից հետո։
Ակնհայտ է, որ նիկոլիզմը ցանկացած իշխանության նման ուշ, թե շուտ իշխանությունից հեռանալու է։
Ո՞վ կամ ովքե՞ր պետք է փոխարինեն Նիկոլին եւ նիկոլիստներին։
Հաստատ ոչ ապաքաղաքական էլեմենտները։
Հաստատ ոչ պետական ու ազգային արժեքներից զուրկ տարրերը։
Հաստատ ոչ նիկոլիզմի դեմ պայքարին չմասնակցածները։
Հաստատ ոչ փողի մեռած օլիգարխներն ու դրսերում կասկածելի միլիոններ ու պալատներ «դիզածները»։
Հաստատ ոչ ժամանակին Նիկոլի ու նիկոլիստների կաբինետների շքամուտքում հերթ կանգնածները։
Հաստատ ոչ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վեցնոցներն ու շահերի սպասարկուները
Հաստատ ոչ ձեռնոցի նմամ քաղաքական թիմ ու սկզբունք փոխողները։
Եթե սրանցից որեւէ մեկը նույնիսկ իր մտքում իշխանություն գալու հավակնություն ունի, ապա դեռ մեծ հարց է, թե ովքե՞ր են պետության համար ավելի վտանգավոր, նիկոլիստները՞, թե՞՝ սրանք։
Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների։
Հայաստանն իրական ազգային-ընդդիմադիր առաջնորդության կարիք ունի ու ոչ թե տարբեր անկյուններում ծվարած լեգեոներների։
Հ.Գ. Ազատություն քաղբանտարկյալ ու ազգային-պետական գործիչ Արմեն Աշոտյանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid07iYQiKNysq9t5oLebCAA9B5soiavjSeJM1ERjarAc7M6fo6QgGkYdkZtfepq5E17l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել