Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

6. 2011 թ.-ին ոստիկանությունը արցունքաբեր գազ է բաց թողել Օքյուփայ Ուոլ Ստրիթի ցուցարարների վրա  

10, chemical, weapons, attacks, washington, doesnt, want, you, to, talk, about,

2011 թ.-ին ոստիկանությունը սոսկալի բռնարարքներ իրականացրեց Օքյուփայ Ուոլ Ստրիթի ցուցարարների դեմ` օգտագործելով արցունքաբեր գազ և այլ քիմիական նյութեր: Ճակատամարտում թշնամու դեմ արցունքաբեր գազի կիրառումը արգելված է Քիմիական զենքերի կոնվենցիայով: Եթե միջազգային օրենքը ոստիկաններից պահանջում է մարտի դաշտում պաշտպանել անգամ հակառակորդին, մի՞թե ոստիկանությունը չի կարող պաշտպանել Կալիֆոռնիայի Օքլենդի` իրենց բողոքն արտահայտող ցուցարարներին:

7. 1993 թ.-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն Վակոյում արցունքաբեր գազ գործադրեց կանանց, տղամարդկանց և երեխաների դեմ 

10, chemical, weapons, attacks, washington, doesnt, want, you, to, talk, about,

Վակոյի տխրահռչակ պաշարման ժամանակ բռնարարքներ իրականացվեցին 7-րդ Օրվա Ադվենտիստների խաղաղ համայնքի դեմ: Հետախուզությունների դաշնային բյուրոն արցունքաբեր գազ արձակեց շենքերի ուղղությամբ` քաջ գիտակցելով, որ շենքերի ներսում գտնվում էին կանայք, տղամարդիկ և երեխաներ: Արցունքաբեր գազը դյուրավառ էր և, արագությամբ բոցավառվելով, հրի մատնեց շենքերը: 49 մեծահասակ և 27 երեխա զոհվեցին: Զոհերի թվում կային նաև նորածիններ: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ զինված զինվորի վրա մարտի դաշտում արցունքաբեր գազ կիրառելը պատերազմական հանցագործություն է: Ուստի որքան ավելի ծանր հանցագործություն է արցունքաբեր գազ կիրառելը նորածին երեխայի դեմ:

 

8. 2003 թ.-ին ԱՄՆ բանակը թունավոր ուրան գործադրեց Իրաքի դեմ

10, chemical, weapons, attacks, washington, doesnt, want, you, to, talk, about,

Իրաքում ամերիկյան բանակը ուրան գործադրեց, որը ռադիոակտիվ միջուկային թունաքիմիկատ է: Արդյունքում 2007 – 2010 թթ. միջև ընկած ժամանակահատվածում Ֆալուջայում ծնված երեխաների կեսից ավելին ծնվեցին արատներով: Նախկինում այս արատները հայտնի էին միայն դասագրքերից: Իրաքում կտրուկ աճել է նաև քաղցկեղի և երեխաների մահացության տոկոսը: Ճառագայթման վտանգների եվրոպական հանձնաժողովի գիտական քարտուղար Քրիստոֆեր Բասբին ասում է.

«Սրանք զենքեր են, որոնք ամբողջովին ավիրել են Իրաքի բնակչության գենետիկական ամբողջականությունը»:
2012 թ.-ին Իրաքում ստեղծված առողջապահական ճգնաժամի մասին 4 զեկույց է հրապարակվել: Դրանցից երկուսի հեղինակը Բասբին է: Նա պնդում է, որ Ֆալուջայի բնակչության վերարտադրողական առողջությանը ծանրագույն վնասներ են հասցվել: 

 

9. 1944 – 1945 թթ. ԱՄՆ բանակը նապալմով սպանել է հարյուր հազարավոր ճապոնացի քաղաքացիների

10, chemical, weapons, attacks, washington, doesnt, want, you, to, talk, about,

Նապալմը կպչուն և բոցավառվող նյութ է, որն իբրև զենք է կիրառվել ամերիկյան բանակի կողմից: 1980 թ.-ին ՄԱԿ-ը հայտարարեց, որ խաղաղ բնակչության դեմ նապալմի գործադրումը պատերազմական հանցագործություն է: Ամերիկյան բանակը հենց այդ պատերազմական հանցագործությունը գործեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն նապալմով ռմբակոծեց Տոկիոն, ինչի արդյունքում 100,000 մարդ զոհվեց, մի միլիոն մարդ վիրավորվեց, և ևս մի միլիոնը մնաց անապաստան:    

 

10. 1945 թ.-ին ԱՄՆ կառավարությունը միջուկային ռումբեր գցեց ճապոնական երկու քաղաքների վրա

10, chemical, weapons, attacks, washington, doesnt, want, you, to, talk, about,

Միջուկային ռումբերը թերևս քիմիական զենք չեն համարվում, սակայն պետք է համաձայնել, որ դրանք պատկանում են զենքերի միևնույն կատեգորիային: Միջուկային ռումբերից արտազատվում են մեծ ծավալի մահաբեր ռադիոակտիվ քիմիկատներ: Դրանք նույնքան վտանգավոր են, որքան և քիմիական զենքերը, գուցե նույնիսկ ավելի վտանգավոր և միտված են ծառայելու մի նպատակի` քաղաքացիներով բնակեցված քաղաքների բնաջնջմանը: Տարօրինակ է, որ միակ վարչակարգը, որը երբևէ կիրառել է այս ահաբեկչական զենքերից մեկը այլ մարդկանց դեմ, այժմ ձևացնում է, թե մտահոգ է, որ հանկարծ օտար կառավարությունները քիմիական և միջուկային զենքերով չվտանգեն աշխարհի խաղաղությունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել